երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
ԱԺ աշխատակիցներից կազմված խմբերը գտնվում են Վայքում

ԱԺ աշխատակիցներից կազմված խմբերը գտնվում են Վայքում

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Հայաստանում ընդունելու, նրանց կարիքները գնահատելու, առաջին բժշկական օգնություն ցուցաբերելու, հաշվառելու, գրանցելու համար ՀՀ տարածքում բացվել է 60-ից ավելի հումանիտար կայան։ Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում տեղակայված կայաններն առաջին օղակներն են։ Հաշվառումից եւ գրանցումից հետո կատարվում է տեղաբաշխում։

Այս մասին հայտնում են Ազգային ժողովից։

Աշխատանքներին միացել են նաեւ կամավորներ, որոնց թիվը գերազանցում է 600-ը։ Կամավորական աշխատանքներին մասնակցում է նաեւ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը։

Խորհրդարանի աշխատակազմի ներկայացուցիչներն աշխատանքներն իրականացնում են հերթափոխով՝ ամենօրյա ռեժիմով. այս օրերին մեր աշխատակիցներից կազմված խմբերը գտնվում են Վայքում:

  • Կիսվել: