շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
«Ազգային առաջընթաց»-ի ջանքերի շնորհիվ Վարդաշենի վթարային հանրակացարանների բնակիչների խնդիրը կլուծվի

«Ազգային առաջընթաց»-ի ջանքերի շնորհիվ Վարդաշենի վթարային հանրակացարանների բնակիչների խնդիրը կլուծվի

«Ազգային առաջընթաց» կուսակցության ջանքերի շնորհիվ Վարդաշենի վթարային հանրակացարանների բնակիչների հարցը այս տարի կլուծվի:

Ամիսներ առաջ Երևանի Ավագանու «Ազգային առաջընթաց» կուսակցությանը դիմել էին Վարդաշենի հանրակացարաններում բնակվող մի խումբ բնակիչներ՝ պահանջելով, որ խմբակցության անդամները քաղաքային իշխանությունների դիմաց բարձրացնեն վթարային հանրակացարանը հանրային գերակա շահ ճանաչելու և բնակիչներին փոխհատուցելու հարցը։

Կուսակցության ղեկավար Հայկ Գրիգորյանը և նրա թիմակիցները այցելել էին Վարդաշենի հանրակացարան, տեղում ծանոթացել իրավիճակին և խոստացել ուժերի ներածին չափով աջակցել բնակիչների բարձրացրած խնդրի լուծմանը։

Հայկ Գրիգորյանի և թիմակիցների հետևողական ջանքերի շնորհիվ Ավագանու վերջին նիստի ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը վերջապես խոստացավ Վարդաշենի վթարային հանրակացարանները այս տարի ճանաչել հանրային գերակա շահ և փոխհատուցել բնակիչներին։ 

  • Կիսվել: