երկուշաբթի, մայիս 5
5 / 5 / 2025
Այվազյանը հանդիպել է ՀԱԵ ՌԴ-ի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդի հետ (տեսանյութ)

Այվազյանը հանդիպել է ՀԱԵ ՌԴ-ի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդի հետ (տեսանյութ)

ԱԳ նախարար Արա Այվազյանի Մոսկվա կատարած աշխատանքային այցը մեկնարկեց դեկտեմբերի 7-ին. նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելեց Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու վանական համալիր:

Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու վանական համալիրում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի գլխավորած պատվիրակությունը ծաղիկներ զետեղեց՝ ի հիշատակ 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի։ 

Նախարարը հանդիպում ունեցավ Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հետ. մտքեր փոխանակվեցին օրակարգային և թեմին առնչվող մի շարք հարցերի շուրջ:

  • Կիսվել: