կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Այսօրվանից ՀՀ-ից Շվեյցարիա այցելողների վրա 10-օրյա կարանտինը չի տարածվի

Այսօրվանից ՀՀ-ից Շվեյցարիա այցելողների վրա 10-օրյա կարանտինը չի տարածվի

Նոյեմբերի 23-ից Հայաստանից, Ֆրանսիայից և Բելգիայից Շվեյցարիա այցելողների վրա 10-օրյա կարանտինը չի տարածվի, տեղեկացնում է The Local-ը:

Նշվում է, որ այս երկրները դուրս են բերվել Շվեյցարիայի կարանտինային ցուցակից, փոխարենը ավելացվել են Չեռնոգորիան և Լյուքսեմբուրգը։

Հիշեցնենք, որ հուլիսի սկզբին Շվեյցարիան հրապարակել էր այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները վտանգավոր են կորոնավիրուսի տարածման առումով. հայաստանցիներ համար Շվեյցարիա այցելելու դեպքում տասնօրյա կարանտինը պարտադիր էր։

 

  • Կիսվել: