երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Այսօր կմատուցվի Ճրագալույցի Սուրբ Պատարագ, կազդարարվի Տիրոջ Հրաշափառ Հարության ավետիսը

Այսօր կմատուցվի Ճրագալույցի Սուրբ Պատարագ, կազդարարվի Տիրոջ Հրաշափառ Հարության ավետիսը

Այսօր երեկոյան Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ճրագալույցի Սուրբ Պատարագ, որով և կազդարարվի Մեր Տիրոջ Հրաշափառ Հարության ավետիսը։

Արագածոտնի թեմը, հրավիրում է ամենքիդ թեմական եկեղեցիներ՝ մասնակցելու Ճրագալույցի Սուրբ Պատարագների և միասին տոնելու այս բերկրալի տոնը ու Տիրոջ Հարության ավետիսով նորոգված վերադառնալու մեր ընտանիքներ:

———

Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց- ժամը 17:00

Աշտարակ Կամրավոր Սուրբ Աստվածածին- ժամը 17:00

Ապարանի Սուրբ Խաչ- ժամը 17։00

Ապարանի Սուրբ Աստվածածին- ժամը 17։00

Արագածի Սուրբ Աստվածածին- ժամը 17։00

Աշտարակի Սուրբ Մարիանե- ժամը 17:00

Աշտարակի Սուրբ Սարգիս- ժամը 17։00

Բյուրականի Սուրբ Հովհաննես- ժամը 17։00

Ղազարավանի Սուրբ Նարեկ – ժամը 16։30

Թալինի Սուրբ Աստվածածին- ժամը 17:30

Տեղերի Սուրբ Աստվածածին վանք- ժամը 17։00

Կոշի Սուրբ Գևորգ- ժամը 17։00

Կարբիի Սուրբ Աստվածածին-ժամը 17։00

Մաստարայի Սուրբ Հովհաննես- 16:00

Մուղնու Սուրբ Գևորգ- ժամը 17:00

Ոսկեվազի Սուրբ Հովհաննես- ժամը 18:00

Կոշի Վանքաձորի Սուրբ Ստեփանոս- ժամը 17։00

Քուչակի Սուրբ Աստվածածին-ժամը 17:00

Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ-ժամը 16:00

Սաղմոսավանք վանական համալիր-ժամը 17:00

Քուչակի Սուրբ Աստվածածին-ժամը 17:00

Ճրագալույցի Պատարագի ավարտին հավատացյալները եկեղեցու կանթեղներից վառված լույս են տանում իրենց ընտանիքներ՝ Քրիստոսի լույսով լուսավորելու իրենց ընտանիքները:

Արագածտնի թեմ

  • Կիսվել: