կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Այսօր կառավարությունում քննարկվելու են բոլոր հարցերի լուծման քայլերը․ Անդրանիկ Քոչարյանը՝ ՊՆ-ի մոտ հավաքված անհետ կորածների ծնողներին

Այսօր կառավարությունում քննարկվելու են բոլոր հարցերի լուծման քայլերը․ Անդրանիկ Քոչարյանը՝ ՊՆ-ի մոտ հավաքված անհետ կորածների ծնողներին

Անհետ կորած զինվորների ծնողները ՊՆ-ի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։ Տևական ժամանակ անց նրանց հետ հանդիպման դուրս եկավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը

Նրա խոսքով՝ այսօր կառավարությունում քննարկվելու են նմանատիպ բոլոր հարցերի լուծման քայլերը:

«Առաջարկում եմ վաղը 15-20 հոգի ընտրել ձեզանից և ԱԻՆ, ՊՆ-ի հետ գալ քննարկման, մենք կներկայացնենք այն ճանապարհը, որով մենք այս հարցի լուծումը առաջարկելու ենք»,-նշեց Անդրանիկ Քոչարյանը, իսկ ծնողները հարց բարձրացրին, թե այսքան օր անցել է ինչու են նոր մտածում լուծումները:

«Պարոն Քոչարյան, ձեզնից ոչ մեկը բարեկամ չի ունեցել»,-ասաց ծնողներից մեկը և Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց.«Ես տղա  ունեմ ու եղբոր տղա ունեմ»:

Ծնողներից մեկն ասաց, որ արդեն 50 օր տղան չկա, ինչի են նոր քննարկում:շ

Քաղաքացիները առաջարկցին  հատուկ նիստ գումարել և այս հարցը քննարկել, քանի որ առավել կարևոր հարց չկա:

«Բոլոր ծնողներով գնանք Ազգային ժողով և բոլորիս ներկայությամբ այդ քննարկումը արվի: Մեր առաջին պահանջը մեր երեխաներին գտնելն է, երկրորդ պահանջը այն է, որ մեր տղաները ում ձեռքերով հայտնվել են այս իրավիճակում, բոլոր այդ սրիկա սպաներին կանեչել պատասխանատվության»,-ասաց ծնողներից մեկը:

 

 

  • Կիսվել: