Այսօր կամ վաղը որոնողական աշխատանքներ կսկսվեն Զանգելանի հատվածում. Էջմիածնի զորամասի շտաբի պետ
Բոլոր տեղեկությունները, տվյալները ներկայացված են հանձնաժողովի նախագահին, էս պահին էլ նախարարից տեղեկություն կա, որ այսօր կամ վաղն աշխատանքներ են իրականացվելու Զանգելանի հատվածում։ Այս մասին անհետ կորած զինծառայողների ծնողներին հայտնեց Էջմիածնի զորամասի շտաբի պետ, կապիտան Կամո Մալխասյանը։
Վերջինի հայտարարությունից հետո անհետ կորած զինծառայողների ծնողներն արձագանքեցին, որ վերջին շրջանում միայն դա են նրանք լսում, իսկ քայլեր չեն ձեռնարկվում։
Կապիտանն ի պատասխան հայտնեց, որ այսօր ինքը զրուցել է իրենց վարչության անդամների հետ, ովքեր հայտնել են, որ նման որոշում կա. «Աշխատելու է Կարմիր խաչը` ՊՆ անձնակազմի հետ միասին: Ուղղակի մինչև այսօր թույլտվություն չի եղել, դրա համար էլ ծնողներին տեղեկություն չի տրվել»,- հավելեց կապիտան Մալխասյանը: