շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Այսօր առավոտյան  մահացել է 93-ամյա պացիենտ, ով նաև քաղցկեղ ուներ․ Նիկոլ Փաշինյան

Այսօր առավոտյան մահացել է 93-ամյա պացիենտ, ով նաև քաղցկեղ ուներ․ Նիկոլ Փաշինյան

Այսօր ունենք կորոնավիրուսի 28 նոր դեպք՝ 311 թեստավորումից: Ֆեյսբուքում գրում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Առողջացմամբ դուրս է գրվել 27 քաղաքացի: Բուժվածների ընդհանուր թիվը 114 է, հիվանդանոցում գտնվողներինը՝ 758: Պացիենտների մոտ 90 տոկոսը նույնիսկ ջերմություն չունի:

Ընդհանուր առմամբ զգուշավոր լավատեսությունը պահպանում ենք: Եթե այս վիճակագրությունը շարունակվի, կնշանակի՝ կորոնավիրուսի պիկը հաղթահարել ենք եւ պիկը եղել է մարտի 31-ին:

Ցավոք, առավոտյան ունեցանք 1 մահ. 93-ամյա պացիենտ, ով տառապում էր նաեւ քաղցկեղով: Ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է 8 պացիենտ»,- մասնավորապես գրել է նա։

  • Կիսվել: