Այս պահին ունենք ծայրահեղ ծանր 7 պացիենտ. նախարար
Այս պահին ունենք ծայրահեղ ծանր 7 պացիենտ: Ազատության եթերում հայտարարեց Արսեն Թորոսյանը:
Ինչ վերաբերում է վարակված երեխաների թվին, նախարարը հայտարարեց, որ չի կարող ասել, քանի որ չգիտի, դա էական էլ չէ:
Թորոսյանը խոսեց նաև այն մասին, թե ինչու չի հրապարակվում վարակի աշխարհագրությունը, թե որ մարզում որքան վարակակիր կա: Նա ասաց, որ դա չի արվում, որպեսզի որևէ մեկի մոտ հավելյալ ինքնավստահություն չլինի, թե ինքը զերծ է մնալու վարակման վտանգից:


