երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Այս պահին Բաքվում անազատության մեջ պահվում է 23 մարդ․ ԱԳ նախարար

Այս պահին Բաքվում անազատության մեջ պահվում է 23 մարդ․ ԱԳ նախարար

2023 թվականի հենց առաջին օրից մենք արդեն ունենինք շատ կոնկրետ իրավիճակ՝ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակում. Եւ հենց առաջին օրվանից մեր ջանքերն ուղղվել են խնդրի մասին բարձրաձայնելու, միջզգային ներգրավվածություն ապահովելու համար, որի նպատակը պետք է լիներ ապօրինի արգելափակման վերացումը: Այս մասին, այսօր՝ մարտի 15-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ նշեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Այդ ուղղությամբ մեծ աշխատանք է կատարվել ինչպես երկկողմ՝ երկրների հետ շփումներում հնարավոր ազդեցություն ունենալու ակնկալիքով,  այնպես էլ միջազգային կառույցների, առաջին հերթին ՄԱԿ-ի հետ»,-ասաց նա:

Անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց միջազգային աջակցությանը, Միրզոյանն ասաց. «Այն ժամանակ խոստացված ամբողջ գումարը չի հավաքվել, բայց այդ ուղղությամբ կատարված ջանքերին ու աշխատանքներին ավելի շատ փոխվարչապետի գրասենյակն է տիրապետում»

Անդրադառնալով հումանիտար հարցերին, Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ 2023-ի դեկտեմբերի 7-ին Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների աշխատակազմերի միջեւ համատեղ հայտարարություն եղավ, որի արդյունքում ազատ արձակվեց 32 հայ ռազմագերի, եւ 2 ադրբեջանցի ռազմագերի: «Այս պահի դրությամբ 23 մարդ դեռեւս պահվում է անազատության մեջ Բաքվում, նրանց ազատ արձակման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են»:

  • Կիսվել: