ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Այնպես չէ, որ այդ դեղամիջոցն անմիջապես մեզ ազատելու է այս պատուհասից. ֆրանսիացի բժիշկ

Այնպես չէ, որ այդ դեղամիջոցն անմիջապես մեզ ազատելու է այս պատուհասից. ֆրանսիացի բժիշկ

Կա նորություն. խոսքը «Դեքսամետազոն» դեղամիջոցի մասին է, որը հնարավոր է՝ արդեն օգտագործվի նաև Հայաստանում: Այն օգնում է կորոնավիրուսի բուժմանը: Այս մասին այսօր պարետատան նիստիեց հետո կայացած ճեպազրույցում ասաց կորոնավիրուսի դեմ պայքարի համար Հայաստան ժամանած ֆրանսիացի բժիշկը:

Նա, միևնույն ժամանակ, հայտնեց. «Սակայն այս հիվանդությունը երկար պատմություն ունի: Այնպես չէ, որ այդ դեղամիջոցն անմիջապես մեզ ազատելու է այս պատուհասից»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին ասաց, որ «Դեքսամետազոնը» Հայաստանում հենց առաջին օրվանից կիրառվել է: «Մեր շուկայում այն առկա է, պակաս չկա: Ընդ որում, այն բավականին մատչելի դեղամիջոց է: Այն պետք  է կիրառել բացառապես բժշկի ցուցումով»,-նշեց նա:

  • Կիսվել: