հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Այն ջերմությունը, որ ես ստանում եմ այստեղ, իսկապես դիպչում է իմ սրտին․ Դենդիաս

Այն ջերմությունը, որ ես ստանում եմ այստեղ, իսկապես դիպչում է իմ սրտին․ Դենդիաս

Ես նախարար Պապիկյանին կզեկուցեմ Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ վերջին զարգացումների մասին: Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, Երեւանում Հայաստանի ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նշեց Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասը:

«Ես միշտ հուզվում եմ Հայաստանում հյուրընկալությունից: Այն ջերմությունը, որ ես ստանում եմ այստեղ, իսկապես դիպչում է իմ սրտին, ամեն անգամ, երբ գալիս եմ Երեւան: Ես չեմ կարծում, որ կա որեւէ այլ տեղ, որտեղ դու կարող ես քեզ զգալ ինչպես տանը:

Մենք ավելի մեծ ձեռքբերումներ ենք ունենալու միասին եւ ավելի ենք մտերմանալու, թեեւ արդեն մտերիմ ենք»,-ասաց նա:

  • Կիսվել: