Այգեպարում կանցկացվի «Հարափոփոխ տարածաշրջան, ՀՀ առաջնահերթություններ. հայացք սահմանից» խորագրով համաժողով
Տավուշի մարզի Այգեպար համայնքում «Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնությունը կանցկացնի «Հարափոփոխ տարածաշրջան, հայաստանյան առաջնահերթություններ. հայացք սահմանից» խորագրով համաժողովը: Այս մասին տեղեկացրին նախաձեռնության մամուլի ծառայությունից:
Համաժողովի ընթացքում կքննարկվեն «Գլոբալ տեղաշարժեր. տարածաշրջանային վերադասավորումներ» և «Ղարաբաղյան հակամարտություն, Հայաստանի տարածաշրջանային նոր դերը» խորագրերի ներքո զեկույցներ։ Հանդես կգան արաբագետներ Սարգիս Գրիգորյանն ու Հայկ Քոչարյանը, թուրքագետ Հայկ Գաբրիելյանը, ՄԱՀՀԻ-ի ասոցացված փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը, քաղաքագետներ Ստեփան Գրիգորյանը, Ստեփան Սաֆարյանը, Արցախից Դավիթ Բաբայանը։
Գիտաժողովին մասնակցելու են ԱԺ պատգամավորներ, ներկայացուցիչներ ՊՆ-ից, քաղաքագետներ։ «Հարափոփոխ տարածաշրջան, հայաստանյան առաջնահերթություններ» համաժողովը տեղի կունենա Տավուշի մարզի Այգեպար համայնքում օգոստոսի 29-ին, ժամը 12:00-ին:


