երեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2025
Հրազդանում «Toyota»-ն բախվել է մայթեզրի արգելապատնեշին և շրջվել

Հրազդանում «Toyota»-ն բախվել է մայթեզրի արգելապատնեշին և շրջվել

Փետրվարի 26-ին, ժամը 02։32-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հրազդան քաղաքի Հայ ֆիդայինների փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ Հայ ֆիդայիներ փողոցի օղակաձև խաչմերուկում «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Ա.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից մայթեզրի արգելապատնեշին և շրջվել․ տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

  • Կիսվել: