չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Ավտովթար Երևանում. ոստիկանությունը պարզում է էլեկտրասյանը բախված Mercedes-ի վարորդի ինքնությունը

Ավտովթար Երևանում. ոստիկանությունը պարզում է էլեկտրասյանը բախված Mercedes-ի վարորդի ինքնությունը

Երեկ՝ օգոստոսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում, գրում է shamshyan.com-ը:

Ժամը 22:30-ի սահմաններում, Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը, Մարգարյան-Ֆուչիկ փողոցների խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ծառայողները: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: 

  • Կիսվել: