Ավտովթար Երևանում. բախվել են շտապօգնության «Toyota»-ն ու «Opel»-ը
Այսօր՝ օգոստոսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:20-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Երևանի 1-03 շտապօգնության հաշվեկշռում հաշվառված, Երևանի բնակիչ 24-ամյա Սուրեն Վարոսյանի վարած «Toyota» մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 24-ամյա Արեգ Պետրոսյանի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուծածներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Հայկ Ալոյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Գոռ Բաբայանն ու կրտսեր պարեկ Նաիրի Ստեփանյանը:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: