երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Ավտովթար Արարատի մարզում. Nissan Tida-ն բախվել է Opel Zafira-ին, այնուհետև գազատար խողովակին. 5 վիրավորների մեջ կան երեխաներ

Ավտովթար Արարատի մարզում. Nissan Tida-ն բախվել է Opel Zafira-ին, այնուհետև գազատար խողովակին. 5 վիրավորների մեջ կան երեխաներ

Այսօր՝ հուլիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17;10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի  20-րդ կմ հատվածում բախվել են Nissan Tiida և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

ախման հետևանքով Nissan-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրին տեղադրված գազատար խողովակին, իսկ վթարի հետևանքով 5 հոգի, այդ թվում՝ երեխաներ, բժշկական հետազոտման  նպատակով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն: Օպերատիվ են գործել նշված  բժշկական կենտրոնի  բժիշկները ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել:

Օպերատիվորեն  ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական վարչության խումբը: Դեպքի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի  ավագ տեսուչներ Հովհաննես Ստեփանյանն ու Արտակ Գրիգորյանը:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ  Արմեն Գաբրիելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Nissan Tiida-ի վարորդը, ով բախվել է Opel-ին, այնուհետև դուրս է եկել երթևեկելի  գոտուց, բախվել գազատար խողովակին: 

  • Կիսվել: