չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ավտովթար՝ Արարատի մարզում 82-ամյա վարորդը «07»-ով կողաշրջված հայտնվել է դաշտւմ. վարորդը տեղափոխվել է հիիվանդանոց

Ավտովթար՝ Արարատի մարզում 82-ամյա վարորդը «07»-ով կողաշրջված հայտնվել է դաշտւմ. վարորդը տեղափոխվել է հիիվանդանոց

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Անուշավան Սաղոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 24-ին Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։  Այդ օրը, ժամը 14։00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ՝ 82-ամյա Յաշա Ղազարյանը իր վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 13 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհիե երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Յ. Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։

 

  • Կիսվել: