Ավտոներկրողները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության դիմաց
Այսօր Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են սկսել ավտոներկրողները։ Ակցիայի մասնակից «Հայ ավտոներկրողների միավորում» ՀԿ-ի համանախագահ Տիգրան Հովհաննիսյանը հիշեցրեց, որ դեռ անցած տարվանից մեքենաներ են պատվիրել, սակայն մինչև 2020 թվականի հունվարի 31-ը մոտ 300 մեքենա չեն կարողացել ներկրել Բագրատաշենի մաքսատունը չբեռնաթափելու պատճառով և հիմա այդ ավտոմեքենաները մաքսատանն են։
«Մենք արդեն մի քանի գրություն ենք վարչապետին ներկայացրել, որպեսզի մեզ թույլ տան անցած տարի գնված, բոլոր փաստաթղթերը ունեցող մեքենաները ներկրենք Հայաստան։ Մոտ երեք շաբաթ է պատասխանին ենք սպասում և չենք ստանում»,- ասաց նա և հավելեց, որ այս իրավիճակը ավելի է լարում Ղազախստանի շուրջ ծագած խնդիրները։