շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Ավտոմեքենան «կարմիր գծերի» տարածքում կայանելու ամենաէժան միջոցը ամբողջ տարվա համար վճարելն է. քաղաքապետարան

Ավտոմեքենան «կարմիր գծերի» տարածքում կայանելու ամենաէժան միջոցը ամբողջ տարվա համար վճարելն է. քաղաքապետարան

Երևանում վճարովի կայանատեղիների՝ «կարմիր գծերի» տարածքում տրանսպորտային միջոցների կայանման համար ամենաշահավետ տարբերակը ընթացիկ տարվա համար ամբողջական վճարում (12000 դրամ) կատարելն է՝ հիշեցնում են Երևանի քաղաքապետարանից:
 
Հիշեցնենք, որ համայնքի կողմից կազմակերպվող վճարովի կայանատեղիների սակագները հետևյալն են.
 
1 ժամ՝ 100 դրամ
1 օր՝ 500 դրամ
1 շաբաթ՝ 1000 դրամ
1 ամիս՝ 2000 դրամ
1 տարի՝ 12 000 դրամ:
 
Տեղեկացնենք նաև, որ ավագանու որոշմամբ 15 րոպեից ավելի կայանման ու չվճարման դեպքում նախատեսված է տուգանք՝ 5000 դրամի չափով: 
 

May be an image of text

 

  • Կիսվել: