երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ավարտվել է բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը, 12 առարկայից քննության է մասնակցել 9604 դիմորդ. ԳԹԿ

Ավարտվել է բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը, 12 առարկայից քննության է մասնակցել 9604 դիմորդ. ԳԹԿ

Ավարտվել է բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին՝ ձմեռային փուլը:

Այս մասին հայտնում են ԳԹԿ-ից։

Հայտագրված է եղել 9671 դիմորդ, որից քննական 6 օրերի ընթացքում 12 առարկայից քննության է մասնակցել 9604-ը: Տեղի է ունեցել 16 655 դիմորդ/քննություն՝ հայտագրված 16923-ի դիմաց:

Քննության ավարտից 2 ժամ հետո թեստերն ու ճիշտ պատասխանները տեղադրվել են Գնահատման և թեստավորման կենտրոնի atc.am և dimord.am կայքերում:

Քննության 5-րդ օրը հրապարակվել են արդյունքները, իսկ 6-րդ օրը բողոքարկման դիմումներն են ընդունվել: Քննաշրջանի ավարտից հետո բողոքարկման հանձնաժողովը քննարկել է ստացված դիմումները: 193-ից 16-ի դեպքում նախնական գնահատականը փոխվել է, ինչի մասին հաղորդագրություն է ուղարկվել դիմորդների անձնական էլեկտրոնային հասցեներին:

  • Կիսվել: