«Ավան» հոգեկան առողջության կենտրոնի արտահիվանդանոցային մանկական հոգեբուժական ծառայությունն այսուհետ կգործի նոր պայմաններում
Առողջապահության նախարարության «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի արտահիվանդանոցային մանկական հոգեբուժական ծառայությունն այսուհետ գործելու է ամբողջովին նոր պայմաններում. մասնաշենքը հիմնովին վերանորոգվել և վերազինվել է, հայտնում են Առողջապահության նախարարությունից:
Այն սպասարկելու է Երևանում ու բոլոր մարզերում արտահիվանդանոցային հոգեբուժական օգնության և սպասարկման կարիք ունեցող երեխաներին:
«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում վերաբացվել է նաև կանանց բաժանմունքը. վերանորոգված և վերազինված բաժանմունքը 40 մահճակալ ունի:
Վերանորոգվել է նաև նեղ մասնագետների և սոցիալ-հոգեբանական ծառայությունների մասնագետների կաբինետները:
Առողջապահության նախարարության առաջնահերթություններից է հոգեկան առողջության խնդիրնր ունեցող մեր քաղաքացիներին տրամադրել որակյալ բուժօգնություն` արժանապատիվ պայմաններում: