ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Աթենքում ցույցեր են. ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել

Աթենքում ցույցեր են. ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել

Աթենքի Սինտագմա հրապարակում ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազ է կիրառել:

Հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ մասնակցելով 57 մարդու կյանք խլած երկաթուղային աղետի 2-րդ տարելիցի կապակցությամբ հանրահավաքին: Նրանք դժգոհ են աղետի պատճառների հետաքննությունից։

Զոհերի հարազատները կարծում են, որ նախարարների կաբինետը թաքցնում է փաստերն ու հանցագործներին։ Նրանք պահանջում են վարչապետի հրաժարականը:

  • Կիսվել: