կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ասում են՝ Արցախի ՊԲ-ն ինձ կալանքի տակ է վերցրել, Արծրունին էլ Երևանից են գողացել․ Պեգով

Ասում են՝ Արցախի ՊԲ-ն ինձ կալանքի տակ է վերցրել, Արծրունին էլ Երևանից են գողացել․ Պեգով

Ասում են՝ ես ուզում եմ փախչել Ստեփանակերտից, բայց Արցախի Պաշտպանության բանակն ինձ կալանքի տակ է վերցրել ու ազատ չի արձակում, իր գրառման մեջ նշել է ռուս լրագրող, WarGonzo-ի հեղինակ Սեմյոն Պեգովը և ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի հետ լուսանկար հրապարակել Արցախից։

"Դե, այո, այո: Նրանք՝ Արցախի Պաշտպանության բանակի տղաները, նաև Արծրունին են գողացել Երևանից, բերել այստեղ և մեզ պահում են ավտոմատների տակ։ Հենց հիմա թելադրում են, թե ինչ գրել, ինչը ՝ ոչ ։ Իսկ մենք նստած ենք վախեցած, վախից դողում ենք ու մտածում ՝ ինչպես դուրս գալ նենգ արցախցիների գերությունից",- գրել է Պեգովը։

  • Կիսվել: