Աշտարակ համայնքի Նոր Եդեսիա և Արագածոտն բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ հուլիսի 25-ին՝ ժամը 10:00-ին, Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Նոր Եդեսիա, իսկ ժամը 11։00-ին Արագածոտն բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: