ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Աշոտ Փաշինյանը պետք է հետ վերցնի իր դիմումը. Անդրանիկ Թեւանյան

Աշոտ Փաշինյանը պետք է հետ վերցնի իր դիմումը. Անդրանիկ Թեւանյան

Աշոտ Փաշինյանը պետք է հետ վերցնի իր դիմումը, որովհետեւ ինքը շատ վատ քայլի է գնալու, եթե սա ընթացք ստացավ: Այս մասին այսօր ԱԱԾ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը՝ անդրադառնալով նախօրեին վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի հետ կապված միջադեպին, որից հետո ձերբակալվել է 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Մարտիրոսյանը:

«Մյուս կողմից էլ երեխաները չպետք է պատասխան տան ծնողների համար: Աշոտ Փաշինյանը մեղավոր չէ, որ ինքը անհաջող հոր զավակ է:  Ծնողների հետ կապված ինքը պրոբլեմ ունի հանրային ընկալման տեսակետից: Մյուս կողմից էլ ասում եմ, որ զոհերի ծնողները պետք է արժանապատիվ եւ գլուխները բարձր կյանք ունենանք, մենք պարտք ունենք իրենց առաջ:

Իսկ Աշոտ Փաշինյանին եւս մեկ անգամ կոչ եմ անում, որ հետ վերցնի  իր դիմումը, ամոթ է, ինքը այդպիսի բան չանի: Ոստիկանությանն ու ուժային կառույցներին առաջարկում եմ, որ իրենց  չափերի մեջ պահեն եւ հանկարծ չփորձեն զոհերի հարազատների հետ կապված  հրահանգավորված քաղաքականություն վարեն»,-ասաց նա:

 

  • Կիսվել: