ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Աշոտ Խաչատուրյանցը հեռանում է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նախագահի պաշտոնից

Աշոտ Խաչատուրյանցը հեռանում է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նախագահի պաշտոնից

Աշոտ Խաչատուրյանցը Матч ТВ-ի թղթակցին հայտնել է, որ հեռանում է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) նախագահի պաշտոնից։

Խաչատուրյանցը ՌՊԼ-ի նախագահի պաշտոնակատար էր նշանակվել 2021 թվականի հոկտեմբերի 5-ին։ 2021 թվականի նոյեմբերի 22-ին ՌՊԼ-ի ընդհանուր ժողովի մասնակիցների կողմից միաձայն հաստատվել էր այս պաշտոնում 5 տարի ժամկետով։

Նա ՌՊԼ-ի յոթերորդ նախագահն էր Վիտալի Մուտկոյից (2001-2003 թթ.), Վալերի Ֆիլատովից (2003 թ.), Եվգենի Գիներից (2003-2004 թթ.), Յուրի Զավարզինից (2004-2006 թթ.), Միխայիլ Վորոնցովից (2006 -2007) և Սերգեյ Պրյադկինից (2007-2021) հետո:

Նախկինում Խաչատուրյանցը զբաղեցրել է ՌՖՄ-ի մրցավարական կոմիտեի ղեկավարի պաշտոնը (2019թ. նոյեմբերից մինչև 2022թ. հունիսը)։ Նա շարունակում է մնալ Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահին կից փորձագիտական-մրցավարական հանձնաժողովի ղեկավարը:

  • Կիսվել: