հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն այսօր հերթական աշխատանքային այցն է ունեցել «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ։
Նախարարի տեղակալը շրջայց է կատարել կենտրոնի տարածքում, զրուցել երեխաների հետ, մանկատան աշխատակիցների հետ քննարկել ընթացիկ ծրագրերը։

Այցի շրջանակում ամփոփվել է նաև «Ռուսաց լեզվի անվճար դասընթացներ երեխաների համար» ծրագրի արդյունքները, որն իրականացվել է Երևանում «Դոմ Մոսկվի» մշակութագործարարական կենտրոնի ջանքերով։

Ծրագրի շրջանակում, որի նպատակն ինտերակտիվ շփման միջոցով երեխաների ռուսաց լեզվի խոսակցական հմտությունների զարգացումն է, երեխաներին տրամադրվել են նաև սերտիֆիկատներ։

  • Կիսվել: