ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԱՍՀ փոխնախարարը կմասնակցի Ցածր ծնելիության և բնակչության ծերացման հարցերով 6-րդ համաշխարհային սիմպոզիումին

ԱՍՀ փոխնախարարը կմասնակցի Ցածր ծնելիության և բնակչության ծերացման հարցերով 6-րդ համաշխարհային սիմպոզիումին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը կմասնակցի Սեուլում կայանալիք Ցածր ծնելիության և բնակչության ծերացման հարցերով 6-րդ համաշխարհային սիմպոզիումին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարին Հարավային Կորեա գործուղելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 26-ի որոշումը հրապարակված է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։

«Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանին 2022 թվականի նոյեմբերի 6-11-ը գործուղել Կորեայի Հանրապետություն (Սեուլ)` Ցածր ծնելիության և բնակչության ծերացման հարցերով 6-րդ համաշխարհային սիմպոզիումին մասնակցելու նպատակով»,- ասվում է ՀՀ վարչապետի որոշման մեջ:

Փաստաթղթում նաև նշված է. «Ընդունել ի գիտություն, որ Դավիթ Խաչատրյանի՝ Կորեայի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին»:

 

  • Կիսվել: