կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Ասֆալտ-բետոնի գործարանից 2 միլիոն դրամի մալուխ էին գողացել․ ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

Ասֆալտ-բետոնի գործարանից 2 միլիոն դրամի մալուխ էին գողացել․ ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

Հուլիսի 22-ին ոստիկանության Գավառի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում էր ստացվել։ Մի խումբ անձինք մտել էին տեղի ճանապարհաշինարարական ընկերության ասֆալտբետոնի գործարանի տարածք ու գողացել սարքավորումների մալուխներ։

Նախնական տվյալներով՝ տուժողին պատճառվել էր մոտ 2 միլիոն դրամի վնաս։ Հանցագործությունը բացահայտելու, ինչպես և հանցանքը կատարած անձանց ինքնությունը պարզելու միջոցառումները օրեր տևեցին։

Բացահայտման աշխատանքին միացան ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները։ Համատեղ միջոցառումների արդյունքում պարզվեց գողությունը կատարելու մեջ կասկածվող անձանց ինքնությունը, և օգոստոսի 24-ին հանցագործությունը բացահայտվեց։ Լոռու և Գեղարքունիքի մարզում բնակվող տղամարդիկ ներկայացվեցին տարածքային քննչական բաժին, որտեղ տվեցին խոստովանական ցուցմունք։ Հարուցված քրեական գործի նախաքննությունն ու գողոնը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։

 

  • Կիսվել: