ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Արզականում կնոջն ու հարևաններին դանակահարած տղամարդն այս գիշեր ևս մի քանի անձի է դանակահարել․ կա մեկ նոր զոհ

Արզականում կնոջն ու հարևաններին դանակահարած տղամարդն այս գիշեր ևս մի քանի անձի է դանակահարել․ կա մեկ նոր զոհ

Օրերս Կոտայքի մարզի Արզական գյուղում տեղի ունեցած դաժան սպանությունն այս գիշեր իր շարունակությունն է ունեցել։

InfoPort.am—ի թղթակցի փոխանցմամբ՝ Գյուղում կնոջն ու հարևաններին դանակահարած Կոտայքի մարզի բնակիչ՝ 46-ամյա Զորիկ Մ-ն այս գիշեր Բալահովիտ գյուղում՝ իր աշխատանքի վայրում դանակահարել է աշխատակիցներին։ Նախնական տվյալներով՝ կա մեկ զոհ, 3 վիրավոր։

Ըստ տվյալների՝ այս գիշեր սպանվածը 3 անչափահասների հայր էր, աշխատում էր որպես վարորդ։

Նշենք, որ նախօրեին Զորիկ Մ-ի կնոջ հուղարկավորությունն էր։ Զույգը երկու աղջիկ ունեն՝ մեկն այս տարի դպրոց պետք է գնա։ Գյուղում վախի մթնոլորտ է։ Մարդասպանի հարազատներից որոշները տարհանել են իրենց ընտանիքների անդամներին։ Հիշեցնենք, որ սպանությունը տեղի էր ունեցել խանդի հողի վրա, սակայն, ըստ հարևանների, նաև հանցագործի հարազատների՝ սպանված կինը շատ համեստ և առաքինի կենցաղ վարող անձնավորություն էր։ Զորիկ Մ-ի հարզատներն են հենց մեղադրում տղամարդուն՝ նման դաժան արարքի համար, նրանք դույզն իսկ կասկած չունեն, որ այդ հանցագործության շարժառիթը մտացածին է։

Ավելի վաղ InfoPort.am-ը հայտնել էր, որ Կոտայքի մարզի Արզական գյուղում սպանություն է եղել՝ ամուսինը դանակահարել է կնոջը, ապա ևս երկու քաղաքացու։

Ոստիկաննությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Զորիկ Մ-ին հայտնաբերելու ուղղությամբ։

 

  • Կիսվել: