շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արտաշատի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ)

Արտաշատի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ)

Ոստիկանության Արտաշատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներն իրացրին հուլիսի 27-ին:

Առավոտյան 10-ին մոտ Հովտաշեն գյուղում նրանք ձերբակալեցին ու կասկածանքով բաժին բերեցին նույն գյուղի բնակիչ, 61-ամյա մի տղամարդու:

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց փաթեթ` մարիխուանայի նմանվող մի քանի գրամ զանգվածով:

61-ամյա հովտաշենցին ներկայացվել է Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

 

  • Կիսվել: