երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Արտաշատի և Վեդիի գյուղերում ոռոգելի ջուր չկա․ բնակիչներն ահազանգում են բերքի վնասման մասին

Արտաշատի և Վեդիի գյուղերում ոռոգելի ջուր չկա․ բնակիչներն ահազանգում են բերքի վնասման մասին

Արարատի շրջանից ահազանգում են՝ շուրջ 1 շաբաթ է, ինչ Արտաշատի և Վեդիի գյուղերում ոռոգելի ջուր չկա։ Գյուղացիներն ասում են՝ արդեն երրորդ անգամ պետք է ջրած լինեին իրենց այգիները, բայց հասցրել են ընդամենը մեկ անգամ ջրել։ Այս ամենի արդյունքում, տուժելու է բերքը։ Այս մասին գրում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Գյուղացիները մտահոգված են, որ այս տարի բեռնատարների սեփականատերերը իրենց չեն մոտենում։ Ծիրանն արդեն հասել է, և եթե չստացվի առաջիկա օրերին մթերել, ահռելի նյութական վնասներ են կրելու։

Նշում են, որ նախորդ տարիներին իրենց մոտենում ու նախապես վճարում էին դեռևս հունվար ամսից։ Թե ի՞նչն է պատճառը, որ բեռնատարները չեն մոտենում մթերելու՝ հնչում են միայն ենթադրություններ։

Խնդիրը պահանջում է հրատապ լուծում, ինչի կապակցությամբ նաև հարցում եմ ուղարկել Էկոնոմիկայի նախարարությանը»,- գրել է նա։

  • Կիսվել: