հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արտակարգ դեպք Երևանում․ հրդեհ է բռնկվել խոտանված «Մոսկվիչ»-ում․ այն վերածվել է մոխրակույտի

Արտակարգ դեպք Երևանում․ հրդեհ է բռնկվել խոտանված «Մոսկվիչ»-ում․ այն վերածվել է մոխրակույտի

Երեկ՝ ապրիլի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արցախի պողոտա թիվ 6 Բ հասցեում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարկան ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արթուր Մուրադյանն ու Գոհար Գեղամյանը։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Դավիթ Պետրոսյանն ու նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սամվել Մամիկոնյանը։

Հրշեջները մարել են խոտանված «Москвич» մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը, իսկ դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ հնարավոր է ավտոմեքենայի մեջ մարդ լինի։ Բարեբախտաբար այդ տեղեկությունը հերքվեց։

Ըստ նախնական տեղեկությունների հրդեհի պատճառը եղել է էլեկտրալարերի կարճ միացումը։

  • Կիսվել: