կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Արտակարգ դեպք Երևանում. «Երևան Սիթի» սուպերմարկետում կասկածյալ գողին մենեջերի սենյակում հայտնաբերել են մահացած. Shamshyan.com

Արտակարգ դեպք Երևանում. «Երևան Սիթի» սուպերմարկետում կասկածյալ գողին մենեջերի սենյակում հայտնաբերել են մահացած. Shamshyan.com

Դեկտեմբերի 19-ին արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, ժամը 19:10-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության (կենտրոն) ենթակայանից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության 02 խումբը կանչով մեկնել է Մաշտոցի պողոտա, 5 հասցեում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ մահացածը 58-ամյա Լևոն Բ.-ն է. ով նշված սուպերմարկետում Երևանի բնակիչ, 26-ամյա Դալար Ա.-ի սայլակի միջից գողացել է նրան պատկանող պայուսակը, ինչը նկատել են անվտանգության աշխատակիցները:

Վերջիններս կասկածյալին ուղեկցել են մենեջերի աշխատասենյակ, որտեղ նա հանկարծամահ է եղել:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

  • Կիսվել: