կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Արտակարգ դեպք Արարատի մարզում․ Ford Focus-ը բախվել է բետոնե հենասյանը, այնուհետև՝ գազատար խողովակին․ կան վիրավորներ

Արտակարգ դեպք Արարատի մարզում․ Ford Focus-ը բախվել է բետոնե հենասյանը, այնուհետև՝ գազատար խողովակին․ կան վիրավորներ

Այսօր, մարտի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։20-ի սահմաներում Ford Focus մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 15 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե հենասյանը, ապա առաջ ընթանալով՝ բախվել գազատար խողովակին։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։  

 

  • Կիսվել: