Արսեն Թորոսյանը ուղիղ եթերում ցույց տվեց պացիենտների ախտահարված թոքերի նկարներ
Կորոնավիրուսով վարակված գրեթե բոլոր պացիենտները անցնում են համակարգչյան տոմոգրաֆով անցնում են KT հետազոտություն։ Այս մասին այսօր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի ախտորոշիչ բաժանմունքից ուղիղ եթերով ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ցույց տալով կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների թոքերի նկարներ։
«Անցնում են КТ հետազոտություն, որպեսզի նաեւ թոքերի ախտահարման օբյեկտիվ պատկերը տեսնենք։ Այս հետազոտության համար նաեւ այլ հիվանդանոցներից են պացինտներ բերում։ Եվս մեկ համակարգչային տոմոգրաֆ տեղադրվում է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում, որպեսզի այնտեղ ընդունված պացիենտները միանգամից անցնեն КТ հետո նոր տեղափոխվեն այլ հիվանդանոցներ»,– ասաց նախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում։


