շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ստուգումներ՝ Արմավիրի մարզի ժամանացի վայրերում․ կա 10-ից ավելի բերման ենթարկված

Ստուգումներ՝ Արմավիրի մարզի ժամանացի վայրերում․ կա 10-ից ավելի բերման ենթարկված

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների շուրջ 150 ծառայող պրոֆիլակտիկ բնույթի այցեր են իրականացրել  Արմավիրի մարզում գործող 14 ժամանցի վայր, այդ թվում՝ գիշերային ակումբներ։

Ինչպես Infoport.am-ը տեղեկանում է ոստիկանությունից, միջոցառման արդյունքում պարզվել է, որ գիշերային ակումբներից մեկը գործում է առանց համապատասխան փաստաթղթերի, իսկ երեք գիշերային ակումբում աշխատում են չգրանցվածներ։

Միջոցառման ընթացքում ստուգվել են տրանսպորտային միջոցներ։ Տարբեր կասկածանքներով բաժիններ բերման է ենթարկվել մի քանի տասնյակ անձ։ Կատարվել են խուզարկություններ ու զննություններ։ Հայտնաբերվել են դանակներ, մարիխուանայի նմանվող զանգվածներ եւ այլն։

 Հայտնաբերված դեպքերով ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումներում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։ 

  • Կիսվել: