կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արմավիրի մարզում բախվել են 2 «Nissan»-ները ու «LADA»-ն. «Nissan»-ներից մեկն էլ բախվել է ծառերին, կոտրել գազախողովակն ու հայտնվել դաշտում

Արմավիրի մարզում բախվել են 2 «Nissan»-ները ու «LADA»-ն. «Nissan»-ներից մեկն էլ բախվել է ծառերին, կոտրել գազախողովակն ու հայտնվել դաշտում

Այսօր՝ մարտի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի  մարզում: Ժամը 07:45-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ Մուսալեռ գյուղի վարչական տարածքում բախվել են 30-ամյա Մելինե Դ.-ի վարած «Nissan Tida», 30-ամյա էմմա Մ.-ի վարած «Nissan Bluebird»  և 70-ամյա Սերգո .Ս-ի վարած «LADA 2114» մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Բախման հետևանքով «Nissan Bluebird»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հարվածել ծառերին, գազատար խողովակին և հայնվել դաշտում: Վթարի հետևանքով Nissan Bluebird»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները, ոստիկանության Վաղարշապատի բաժնի հերթապահ խուբը, Արմավիրի մարզային քննչական վարչության քննչական խումբը, «Գազպրոմ Արմենիա» Վաղարշապատի գազի վթարավերականգնողականի աշխատակիցները, ովքեր աշխատանքներ են սկսել՝ կոտրված գազախողովակները նորոգելու ուղղությամբ: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Ծանուցում.
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

  • Կիսվել: