երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Արմավիրի մարզում 39-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Արմավիրի մարզում 39-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ սեպտեմբերի 26-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19: 15-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ,  39-ամյա Սմբատ  Կ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան գյուղի կենտրոնական ճանապարհի 1-ին կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն, Արագածոտնի  մարզի բնակիչ, 25-ամյա Լիլիթ Հ.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի տեսուչներ Հովհաննես Ավագյանն ու Արգիշտ Հարությունյանը,  որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանն ու ոստիկանության Բաղրամյանի բաժնի պետ Նշան Հախնազարյանը:

Դեպքի  մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի  պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է  Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը եղել է  Mercedes մակնիշի ավտոմեքենայով,  ով դուրս է եկել ավտոմեքենայից  որից հետո Mercedes -ով վրաերթի է ենթարկվել: 

  • Կիսվել: