երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Արմավիրի մարզում 34–ամյա վարորդը BMW X5-ով բախվել է գազատար խողովակին և կողաշրջվել. կան վիրավորներ

Արմավիրի մարզում 34–ամյա վարորդը BMW X5-ով բախվել է գազատար խողովակին և կողաշրջվել. կան վիրավորներ

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 34-ամյա Սամվել Ջավադյանը իր վարած BMW X5 մակնիշի ավտոմեքենայով Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և կողաշրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  վթարի հետևանքով Ս. Ջավադյանն ու ուղևոր, 31-ամյա Արման Մինասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: 

 

  • Կիսվել: