ուրբաթ, հունիս 21
21 / 6 / 2024
Խարկովի շրջանային վարչակազմի ղեկավարը հայտնել է հարձակման հետևանքով մեկ զոհի ու տասը վիրավորի մասին

Խարկովի շրջանային վարչակազմի ղեկավարը հայտնել է հարձակման հետևանքով մեկ զոհի ու տասը վիրավորի մասին

Ըստ նոր տվյալների՝ Խարկովում ձեռնարկության վրա կառավարվող ավիառումբի հարվածի հետևանքով մի կին է զոհվել, ևս 10 մարդ վիրավորվել է, հայտնել է Խարկովի շրջանային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ Սինեգուբովը հայտնել է, որ հարձակումն իրականացվել է Խարկովի Խոլոդնոգորսկի շրջանում գտնվող քաղաքացիական ձեռնարկության վրա։

Իր հերթին Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովն իր տելեգրամյան ալիքում գրել է, որ ևս մեկ հարձակում է եղել քաղաքի Շևչենկովի թաղամասում։

«Հարվածը եղել է բնակելի տներից ոչ հեռու։ Նախնական տվյալներով՝ տուժածների ու ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել»,-նշել է նա:

  • Կիսվել: