շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Արմավիրի մարզում 27–ամյա վարորդը 06-ով բախվել է գազատար խողովակին և «վայրէջք կատարել» բնակչի տան բակում

Արմավիրի մարզում 27–ամյա վարորդը 06-ով բախվել է գազատար խողովակին և «վայրէջք կատարել» բնակչի տան բակում

Այսօր՝ ապրիլի 17-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում, գրում է shamshyan.com-ը:

Ժամը 18:00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 27-ամյա Միսակ Պետրոսյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի C 884 KK 01 RUS համարանիշի ավտոմեքենայով Գայի գյուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է մեկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և հայտնվել Երևանյան 22 տան տարածքում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Դեպքի վայրում վարորդը ոստիկաններին հայտնել է, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը:

  • Կիսվել: