շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Արմավիրի մարզի Տալվորիկ գյուղի հողատարածքներից մեկում հայտնաբերվել է ական (տեսանյութ)

Արմավիրի մարզի Տալվորիկ գյուղի հողատարածքներից մեկում հայտնաբերվել է ական (տեսանյութ)

Ապրիլի 11-ին, ժամը 11:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Տալվորիկ գյուղի վարչական տարածքի հողատարածքներից մեկում հայտնաբերվել է ական:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հայտնաբերվածը «ТМ-62П» հակատանկային ուսումնական ական է:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն։

ՀՀ ՊՆ N զորամասի սակրավորները տեղում վնասազերծել են ականը պայթեցման եղանակով:

  • Կիսվել: