երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Արմավիրի լցակայաններից մեկում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ

Արմավիրի լցակայաններից մեկում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացված հերթական ստուգման արդյունքում պարզվել է, որ հեղուկացված կոմունալ-կենցաղային ածխաջրածնային գազի մանրածախ վաճառքով զբաղվող «ԱՄԱՏՈՒՆԻ ԹՈՐՈՍՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ» ԱՁ-ին պատկանող լցակայանը (հասցե` Արմավիրի մարզ, գ.Գայ, 12/1) գործունեություն է ծավալում չափագիտական կանոնների և նորմերի խախտմամբ։ Այս տնտեսվարողը ևս ենթարկվել է վարչական պատասխանատվության։ Այս մասին տեղեկանում ենք ՇՎՏՄ-ից։

Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի հանձնարարությամբ լցակայանում 1 ամիս ժամկետով փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ։ 

  • Կիսվել: