Առկա են բոլոր բարենպաստ հիդրոօդերևութաբանական նախադրյալները, որ առաջիկա օրերին Սևանա լճի մակարդակի բարձրացման ցուցանիշը գերազանցի 1993 թվականի ցուցանիշը․ Լևոն Ազիզյան
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ, հայտնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«Երեկվա համեմատ Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1 սմ-ով՝ կազմելով 1900.75 մ, նախորդ տարվա նույն օրվա համեմատ մակարդակը բարձր է 5սմ-ով:
Հունիսի 1-ից ի վեր լճի մակարդակի ընդհանուր բարձրացումը կազմել է արդեն 17 սմ։
Այս ցուցանիշով 2026 թվականն արդեն հավասարվել է 1993 թվականի նույն ժամանակահատվածի արդյունքին, և առկա են բոլոր բարենպաստ հիդրոօդերևութաբանական նախադրյալները, որպեսզի առաջիկա օրերին այն գերազանցի 1993 թվականի ցուցանիշը»,-գրել է նա։



