ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Արեգակի վրա նախավերջին հզորության բռնկում է տեղի ունեցել

Արեգակի վրա նախավերջին հզորության բռնկում է տեղի ունեցել

Արեգակի վրա տեղի է ունեցել հզորության նախավերջին մակարդակի բռնկում։ Այս մասին հայտնել է ՌԴ Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտը։
Ինստիտուտի տվյալներով՝ բռնկումը տևել է 32 րոպե։
«Մոսկվայի ժամանակով ժամը 15:15-ին M2.8 բռնկում է գրանցվել»,- ТАСС-ին հայտնել են ինստիտուտից։
Մարտի 13-ին գիտնականները հրապարակել են հսկայական արեգակնային ելուստի ժայթքման կադրեր։ Նրանց նշած պլազմային կառուցվածքը մոտավորապես 1 միլիոն կմ չափի էր, որը Երկրից մինչև Լուսին հեռավորության երեք անգամ մեծ է։

  • Կիսվել: