կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Արդյոք ՀՀ մուտք գործող անձինք ունե՞ն առավելագույնը 72 ժամ վաղեմության Covid բացասական թեստ. ԱԱՏՄ

Արդյոք ՀՀ մուտք գործող անձինք ունե՞ն առավելագույնը 72 ժամ վաղեմության Covid բացասական թեստ. ԱԱՏՄ

«Զվարթնոց» օդանավակայանում եւ սահմանային մյուս անցակետերում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերն արդեն նոր գործառույթ են իրականացնում․ ստուգում են՝ արդյո՞ք երկիր մուտք գործող անձինք ունեն առավելագույնը 72 ժամ վաղեմության Covid բացասական թեստ ու այն հիմնավորող փաստաթղթեր։ Այս մասին տեղեկանում ենք ԱԱՏՄ ֆեյսբուքյան պաշտոնական էջից։

Բացասական թեստը և փաստաթղթերը ներկայացնելու դեպքում անձն ազատվում է ինքնամեկուսացումից։ «Սահմանված սերտիֆիկատը կամ նմուշառման փաստը հավաստող փաստաթուղթը անձը հաստատող փաստաթղթի հետ միասին ներկայացվում է ԱԱՏՄ և Ոստիկանության աշխատակիցներին՝ օդանավակայանի ելքի մոտ։

Եթե առկա չէ Covid բացասական թեստ, անձը պետք է պարտադիր թեստ հանձնի օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետում տեղակայված նմուշառման կետերում։ Այդ դեպքում նրան տրվում է պարտադիր ինքնամեկուսացման հրահանգ՝ մինչև ՊՇՌ հետազոտության արդյունքների ստացումը, ծանուցվում է ինքնամեկուսացման կանոնների և դրանց խախտման հետևանքների մասին, և այդ մասին տրվում է համապատասխան ձևի ծանուցագիր՝ ստորագրման, որից հետո միայն ոստիկանության աշխատակիցը թույլատրում է ժամանած անձի ելքը օդանավակայանից։

Երկիր մուտք գործող բոլոր քաղաքացիների հանդեպ ԱԱՏՄ կողմից սահմանային անցման կետում անհապաղ կատարվում է զննություն (այդ թվում` հեռահար ջերմաչափում, արտաքին զննություն, վարակին բնորոշ կլինիկական ախտանիշերի դեպքում լրացուցիչ հարցումներ)։

Զննության արդյունքներով անձը հոսպիտալացվում է, եթե առկա են համապատասխան ախտանշաններ:

ԱԱՏՄ այս աշխատանքներին «Զվարթնոց» օդանավակայանում հետեւել է տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը։ Նրան ներկայացվել է գործընթացը, զեկուցվել են կազմակերպչական հարցերը։ Տրվել է նոր գործառույթի ճշգրիտ եւ տեխնիկական խնդիրները բացառելով կազմակերպելու հանձնարարական»,- ասվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: