ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արցախում 1,000 սոցիալական բիզնես ստեղծելու գաղափարին ևս մեկ կազմակերպություն է միացել

Արցախում 1,000 սոցիալական բիզնես ստեղծելու գաղափարին ևս մեկ կազմակերպություն է միացել

Արցախում 1,000 սոցիալական բիզնես ստեղծելու գաղափարին ևս մեկ կազմակերպություն է միացել:
 
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Armenia Tree Project կազմակերպության գործադիր տնօրեն Ժան Մարի Պապելյանի և ծրագրերի համակարգող Արթուր Հարությունյանի հետ։
 
 Նախարարը վերջիններիս է ներկայացրել Արցախում 1,000 սոցիալական բիզնես հիմնելու նախաձեռնության մասին, որին միանալու պատրաստակամություն են հայտնել նաև ATP-ի գործընկերներն՝ Արցախում նախատեսելով ստեղծել 50 ջերմոցային տնտեսություն։
Արցախցիների համար կայուն զբաղվածություն ապահովելու համատեքստում քննարկվել է նաև Արցախում տնամերձ տնկարաններ ստեղծելու հնարավորությունը։

  • Կիսվել: