կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Արցախից 34-ամյա կինը լույս աշխարհ է բերել 8-րդ երեխային․ լուսանկար

Արցախից 34-ամյա կինը լույս աշխարհ է բերել 8-րդ երեխային․ լուսանկար

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնի ծննդատանը բնական ճանապարհով մարտակերտցի 34-ամյա Լուսինե Միրզոյանը լույս աշխարհ է բերել 8-րդ երեխային:

«Հերոսուհի մայր եք, ձեր որդին ծնվեց, աչքներդ լույս լինի»,-ի պատասխան բժշկի բարեմաղթանքի` Լուսինեն համեստորեն նշել է. «Օրենքով 10 երեխա ունեցողն է հերոսուհի մայր, ես  դեռ  8 երեխա ունեմ»:

Փոքրիկն ու մայրն առողջ են, սպասում են դուրսգրմանը, հայտնում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից։

 

 

  • Կիսվել: